Դդմիկը և գազարը փափուկ բանջարատեսակներ են: Երբ դրանց ավելացվում է խնձորն ու պատրաստվում է խյուս, ապա ստացվում է քաղցր և երեխային գոհացնող սնունդ: Առաջարկում ենք վերցնել՝
․ 1 հատ դդմիկ
․ Կես գազար
․ 2 հատ խնձոր
Պատրաստման ընթացքը
Միրգը և բանջարեղենը լվացեք հոսող ջրի տակ, ապա բաժանեք մանր կտորների: Գազարը դրեք գազաօջախին և հետևեք ժամանակացույցին: Ութ րոպե անց նրան ավելացրեք դդմիկն ու խնձորը, եփեք ևս 5-7 րոպե: Միասին տեղավորեք բլենդերի մեջ և հարեք, կարող եք ցանկության դեպքում տրորել: Խյուսի խտությունը կարգավորեք ջրի կամ բանջարեղենային արգանակի միջոցով: Մատուցեք տաք վիճակում:
Բարի ախորժակ