Եգիպտացորենով և սալորաչրով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Երբ մայրիկը ցանկանում է բնական ճանապարհով ամրապնդել փոքրիկի իմունիտետը, կարող է վերցնել եգիպտացորեն, գազար և սալորաչիր, պատրաստել խյուս՝ մեկտեղելով օգտակարն ու հաճելին: Այդ երեքն էլ պարունակում են վիտամին E, որը մասնակցում է դիմադրողականության բարձրացման գործընթացին: Խյուսի համար անհրաժեշտ է առանձնացնել՝

3 ճ․գ․ եգիպտացորենի մանրահատիկ

1 հատ գազար

2-3 հատ սալորաչիր

1-2 կաթիլ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը

Կլոր-կլոր կտրատված գազարը տեղավորում ենք կաթսայի մեջ և եփում 15-20 րոպե: Կրակի վրայից վերցնելուց առաջ համոզվում ենք, որ կտորները կոշտ չեն, ամբողջովին փափուկ են: Եգիպտացորենի մանրահատիկին ավելացնում ենք մանրացված սալորաչիրն ու եփում միասին 10 րոպե: Բոլոր բաղադրիչները միացնում ենք և հարում բլենդերով, ընթացքում լցնում ենք ձիթապտղի ձեթը:

 

Բարի ախորժակ