Խյուսը, որի բաղադրության մեջ առկա են բրինձը և տանձը, կարող է առանձնահատուկ հաճույքով ընդունվել փոքրիկի կողմից:
Տանձը, նախ, «աչքի է ընկնում» իր քաղցր համով, պարունակելով վիտամին C` խթանում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան: Նրանում առկա B խմբի վիտամիններն ապահովում են հեմոգլոբինի սինթեզը, դրականորեն ազդում նյարդային համակարգի վրա: Բրինձը նույնպես ունի շատ օգտակար հատկություններ: Այն իր հերթին փոխանցում է օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր, կալիում, ինչպես նաև երկաթ: Տանձի ու բրնձի համադրումը ստացվում է միմիայն հաճելի և արդյունավետ: Ուտեստը պատրաստելու նպատակով առաջարկում ենք վերցնել՝
- 2 փոքր տանձ
- 50 գ բրինձ
Մաքրած տանձը հարկավոր է անցկացնել մանր քերիչով, ապա եփել գազօջախի վրա 4-5 րոպե: Բրինձը եփելու համար հարկավոր կլինի մոտ 20 րոպե: Պատրաստի բրինձը պետք է խառնել տանձի հետ, ապա հարել: Ցանկալի է զանգվածին ավելացնել մի փոքր կրծքի կաթ:
Բարի ախորժակ