Դդումով և եգիպտացորենով շիլա 6-12 ամսականների համար

6-12ամիս

Եգիպտացորենի մանրահատիկը հարուստ է բարդ ածխաջրերով, իսկ դդումը՝ բջջանյութով։

Սա նշանակում է՝ դդումով համադրված  եգիպտացորենի շիլան փոքրիկին կարող է։ հագեցնել։

Ի՞նչ է անհրաժեշտ

 

2-3 ճ․ գ․ եգիպտացորենի մանրահատիկ

200 գ դդում

Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման ընթացքը

 

Սերմերից մաքրված դդումը բաժանում ենք խորանարդների: Դնում ենք գազօջախին ու եփում մարմանդ կրակի վրա մոտավորապես 20 րոպե: Ստուգում ենք, որպեսզի կտորները լիովին փափուկ լինեն: Եգիպտացորենի մանրահատիկը նույնպես եփում ենք դանդաղ կրակի վրա: Դրա համար կպահանջվի մոտ 15 րոպե: Ի դեպ, կարող ենք բաղադրիչները միասին էլ եփել: Պատրաստի բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ձիթապտղի ձեթ: Հարում ենք և ստանում մեր օգտակար սնունդը:

 

Բարի ախորժակ