Բրոկկոլիով, դդմիկով և ծաղկակաղամբով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Բրոկկոլիով, դդմիկով և ծաղկակաղամբով պատրաստված խյուսը փոքրիկի համար սննդարար է ու միաժամանակ առողջարար: Տվյալ երեք բանջարատեսակները պարունակում են ֆիտոնուտրիենտներ, որոնք դրական ներգործություն են ունենում առողջության վրա: Ուտելիքը պատրաստելու համար հարկավոր է վերցնել․

․ 50 գ բրոկկոլի

․ 50 գ դդմիկ

․ 50 գ ծաղկակաղամբ

․ Ձիթապտղի ձեթ

 

Անհրաժեշտ բանջարեղենը կտրատում ենք, վերածում մանր մասերի և կրկնակի լվանում հոսող ջրի տակ: Եռացող ջրի մեջ տեղափոխում ենք մանրացված բաղադրիչներն ու եփում մինչև պատրաստ լինելը: Խաշած բանջարատեսակները բլենդերի միջոցով հարում ենք,  վերածում համասեռ զանգվածի, որից հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ ձիթապտղի ձեթ: Եվս մեկ անգամ խառնում ենք: Խյուսն իսկույն կարող ենք մատուցել երեխային:

 

 

Բարի ախորժակ