Խնձորով ու դդումով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները

Խնձոր 

Դդում

Ջուր 

Կարագ

 

Պատրաստման ընթացքը

Լվանում եք խնձորն ու դդումը, մաքրում կեղևը, հեռացնում սերմերը, և բաժանում փոքր կտորների։ Կտորները դնում ենք կաթսայի մեջ, ջուր լցնում ու միացնում գազօջախը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցնում ենք և թողնում, որ եփվի մոտ 20-30 րոպե (ժամանակը կախված է կտորներից): Դրանից հետո ճզմում եք կտորները կարտոֆիլի տրորիչի օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող եք խյուսին ավելացնել ջուրը, որում եփվել են: Եփելուց հետո մի փոքր կարագ եք ավելացնում, ապա սառչելուց հետո մատուցում փոքրիկին: 

 

Բարի ախորժակ