Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանը։
Թեյ
Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկանը փոքրիկին թեյ տալ: Թեյի բաղադրիչները կապվում են երկաթի հետ, և հնարավոր է՝ առաջ գա երկաթի պակաս: Առհասարակ, այդ շրջանում հեղուկներից պետք է ընտրել ջուրը:
Մեղր
Մինչև մեկ տարեկանը չի կարելի նաև մեղր տալ փոքրիկին: Այն կարող է բոտուլիզմ հարուցել: Բոտուլիզմ հարուցող կլոստրիդիում բակտերիաները սիրում են անաէրոբ միջավայր, իսկ մեղրի դեպքում դա ապահովված է: Մեղրը միևնույն ժամանակ ալերգեն է։
Կաթնաշոռ
9 ամսականում երեխային կարելի է տալ առաջին կաթնատեսակը՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ: Եթե երեխային դուր չգա համը, ապա կարող եք կաթնաշոռը տալ բանանի հետ խառնած՝ պյուրեի տեսքով: