Ինչպե՞ս օգնել երեխային ատամների ծկթելու ժամանակ

Խնամք

Ի՞նչ է զգում երեխան այս ժամանակ: Պատասխանը մեկն է` անտանելի քոր լնդերում:  Նա ամեն վայրկյան ցանկանում է քորել բերանի խոռոչը:

Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է մեղմել ցավը ատամների ծկթելու ժամանակ.

  • Երեխային տվեք կեղևազատված պինդ խնձոր, տանձ, գազար, եթե նա հատել է 6-7 ամսականը: Անպայման եղեք կողքին, որ հանկարծ մեծ կտոր կուլ չտա։
  • Երեխային օգնելու համար կարող եք նրա «ատամների  մերսում» կատարել. մաքուր լվացեք ձեռքերը, ցուցամատին փաթաթեք ստերիլ թանզիվ, թրջեք այն եռացրած-սառեցրած ջրով և զգույշ, կլոր շարժումներով տրորեք լնդերի ելունդները:

  •  Ընդհանրապես, սառն ամեն բան թեթևացնում է քորը: Երեխայի համար գնեք մի քանի ծկթիչներ. այժմ դեղատներում վաճառում են ռետինե կամ սիլիկոնե օղակների տեսքով ծկթիչներ, որոնք լցված են ջրով: Խաղալիքը երեխային տալուց առաջ մինչև 30 րոպե կարելի է սառնարանում դնել (բայց ոչ սառցարանում): 

  •  Գիշերը երեխայի լնդներին կարելի է քսել հատուկ այդ տարիքի համար նախատեսված ցավազրկող գել: Այն անվտանգ է ու պարունակում է փոքրիկի համար թույլատրելի չափաքանակով  ցավազրկող:

  • Մեկ տարեկանին մոտ հասակում հատուկ ատամի խոզանակ գնեք, որով նա կքորի լնդերը, եղած ատամիկներն էլ կմաքրի։ 
  • Գիշերը երեխային կարող եք ձեր կողքին քնեցնել. նա իրեն ավելի հարմարավետ կզգա մայրիկի կողքին։
  • Եթե եղանակը թույլ է տալիս, երեխային մաքուր օդում քնեցրեք։

Բժշկի հետ խորհրդակցելով`գուցե վիտամիններ էլ տաք փոքրիկին։ Դրանք կնպաստեն ատամների արագ ծկթմանը: Երեխայի սնունդն էլ պետք է հարուստ լինի կալցիումով:

Երեխային որքան հնարավոր է ուշ տվեք կոնֆետ և այլ քաղցրեղեն, իսկ մինչև երկու տարեկանը պարզապես բացառեք։ Դրանցում առկա շաքարը և կրախմալը կործանարար են երեխաների ատամների համար:

Իսկ արդեն մեկ տարեկան հասակում կատարեք առաջին այցը ատամնաբույժին։

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Երբ և ինչ հերթականությամբ են ծկթում երեխայի ատամները

 

Նյութը՝ ըստ supermams.ru կայքի

Գովազդ