Մուլտֆիլմը` ճանապարհ դեպի առողջ հայացքների աշխարհ

Դաստիարակություն

Փոքրիկ Սոսը շատ է սիրում դիտել «Թոմը և Ջերին», «Դե ~ սպասիրը», «Ռենջերները»: Բայց ծնողները նրան այժմ  արգելւմ են  դիտել «Թոմը և Ջերին», քանի որ փորձել էր փոքրիկ եղբորը կապել աթոռին այնպես, ինչպես դա անում էր մուլտֆիլմի հերոս Թոմը: Սոսի հայրը սկզբում կարծում էր, որ որևէ վատ ազդեցություն մուլտֆիլմը չի կարող ունենալ, բայց հետագայում հասկացավ, որ ավելի լուրջ պետք է կատարել մուլտֆիլմի ընտրությունը:

Ըստ հոգեբան Հասմիկ Հարությունյանի, այսօր շատ են նման ագրեսիվ բովանդակությամնբ մուլտֆիլմերը, որոնց էլ հետագայում փորձում են կրկնօրինակել երեխաները:

Մուլտֆիլմը երեխայի ձևավորման և զարգացման վրա մեծ ազդեցություն կարող է թողնել:Եվ մինչ նրա ստեղծումն ու ներկայացումը, այն պետք է ենթարկվի հոգեբանական քննարկման և վերլուծության: Չնայած խորհրդային տարիների մուլտֆիլմերի զիջում են ժամանակակիցներին վառ գունագեղությամբ ու ֆանտաստիկ հերոսներով, սակայն սրանցում «բարու» կերպարն առանձնահատուկ ընդգծված է ու ընդօրինակելի:

«Ցավոք այսօր երիտասարդ ծնողները աընքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում մուլտֆիլմերի ընտրությանը և

այնքան էլ չեն հետաքրքրվում   բովանդակությամբ, մինչդեռ դրանք երեխայի վրա ազդեցության լուրջ միջոց են»:

Հնգամյա Տիգրանը չի սիրում դիտել «վախենալու մուլտֆիլմեր»  և մայրիկին խնդրել է, որ իր տեսադարանում թողնի միայն «Դե~ սպասիրը», «Պույ-Պույ մկնիկը»: Տիկին Անահիտը պատմում է, որ Տիգրանը որոշ մուլտֆիլմերի ժամանակ փակում էր աչքերը կամ գլուխը թաքցնում բարձի տակ, և փոքրիկի հետ որևէ զրույց տանելն այդ պահին պարզապես անհնարին էր: Ծնողները այս հարցին լուծում տվեցին այնքանով, որ թողեցին Տիգրանին դիտել միայն նրա ցանկալի և սիրելի հերոսներին:

Հոգեբան Հարությունյանն ասում է, որ  նման դեպքերում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, թե մուլտֆիլմը որ տարիքի համար է նախատեսված. ոչ բոլոր տեսասկավառակների վրա է նշվում այս կարևոր ինֆորմացիան, որի հետևանքով էլ կարող են երեխաների մոտ առաջանալ նման հոգեբանական խնդիրներ:

Տիգրանի նման փոքրիկներին օգնելու  համար ծնողները ոչ թե պետք է զրկեն մուլտֆիլմերից, այլ գնեն մանկական ֆիլմեր, որտեղ տեղի ունեցող պատկերները ավելի համապատասխան են իրական աշխարհին ՝ մարդիկ, բնությունը: Ֆիլմեերը դիտելիս երեխան իրեն կարող է համարել նրանցից մեկը և ավելի ճիշտ պատկերացում կազմել: Իհարկե,  այստեղ նույնպես պարտադիր է մայրիկի կամ հայրիկի ներկայությունը, որոնք կօգնեն փոքրիկին ՝ որոշ հարցերի պատասխանը փնտրելիս:

Մուլտֆիլի մեջ հատկապես վախ են առաջացնում այն պատկերները, որոնց երեխան չի կարողանում անուն տալ ՝ օրինակ. մարդ թե ՞ կենդանի...:

Այնուամենայնիվ, եթե համեմատական զուգահեռներ փորձենք տանել, ապա կտեսնենք, որ ավելի հին մուլտֆիլմերը երեխային այնպես էին ներկայացնում չարի և բարու սահմանազատումը, որ դժվար թե երեխան դիտելիս վախ կամ ագրեսիա ցուցաբերեր:

Ըստ ամերիկացի հոգեբանների, մուլտֆիլմերը կարող են ժամանակավորապես կառավարել երեխայի ենթագիտակցական համակարգը, որի հետևանքով փոքրիկը կարող է մեխանիկորեն կրկնել այն ամենը, ինչը տեսել է:

Հարությունյանը  խորհուրդ է տալիս ծնողներն, որ քնելուց առաջ փոքրիկները մուլտֆիլմ չդիտեն. վառ գույները, տարբեր պատկերները անհանգիստ քուն կբերեն նրանց, իսկ հաճելի քուն նվիրելու համար ցանկալի կլինի պատմել գեղեցիկ հեքիաթ:

« Երեխայի զարգացման և ձևավորման շրջանում շատ կարևոր է շրջապատը, դաստիարակությունը, շփումը, բայց նուրբ հոգեբանական ծիլեր տալիս են միայն մուլտֆիլմերը: Այնպես որ մուլտֆիլմի ճիշտ ընտրությունը ճանապարհ է դեպի առողջ հայացքների աշխարհ»,- ասում է Հարությունյանը:

Հռիփսիմե Ասլիկյան