Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
2-րդ եռամսյակում, երբ երեխան ունակ է բռնել որևէ բան, նրան պետք է առաջարկել տարբեր խաղալիքներ՝ վառ գույներով և ձայներ արձակող, որոնք նրա մոտ հետաքրքրություն կառաջացնեն։ Այդ տարիքում երեխան չի կարող սրանից առավել ընկալել:
Այս տարիքում ո՞ր դիրքն է երեխայի համար առավել հարմար քնած և արթուն ժամանակ։
Երկրորդ եռամսյակի համար քնի դիրքը չի փոխվում՝ կրկին մեջքի վրա՝գլուխը աջ կամ ձախ թեքված: Եթե երեխան կարողանում է պտտվել՝փորից մեջքի վրա, այդ դեպքում նա ինքնուրույն կարող է փոփոխել իր դիրքը: Բայց ծնողը, երբ երեխային պառկեցնում է քնելու, միայն ու միայն մեջքի վրա պետք է դնի անկողնում։