Մաշկի խնամք
- Նորածնի դեմքը և ձեռքերը լվացեք գոլ ջրով
- Հակասեպտիկներով, լոսյոնով մի մշակեք նորածնի դեմքը և ձեռքերը
- Փոշիներով, օսլայով մի մշակեք մաշկի ծալքերը, հարված տեղերը
- Տակդիրը փոխեք կղանքով կեղտոտելուց անմիջապես հետո, իսկ միզելուց, եթե դրա կարիքը կա, օրական առնվազն 4-5 անգամ
- Նորածնի խնամքի ժամանակ հետևեք ձեր ձեռքերի, մարմնի և հագուստի մաքրությանը:
Աչքերի խնամք
- Ծննդատանը կյանքի առաջին ժամվա ընթացքում նորածնի աչքերը մշակում են հակաբիոտիկ պարունակող (տետրացիկլին կամ էրիթրոմիցին) քսուքով,
- Տան պայմաններում նորածնի աչքերը լվացման և հատուկ մշակման կարիք չունեն,
- Եթե երեխայի աչքերից առկա է մշտական արցունքահոսություն և/կամ շճային արտադրություն, ապա պետք է դիմել բժշկի:
Աղբյուրը՝ «Նորածինների խնամքը» ուղեցույց