ԵՄ երկրների «car seat»-երի օգտագործման մասին օրենքները

Խնամք

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործումը պարտադիր է։

ԵՄ երկրների Car Seat-երի օգտագործման մասին օրենքի համաձայն՝ բոլոր երեխաները պետք է երթևեկեն «քարսիթերում», «բուստեր» նստատեղերում նստած։ Մանկական նստատեղերը ապահովում են երեխաների անվտանգ երթևեկությունը։

Վարորդների պարտականությունն է՝ հոգալ, որ մեքենան ապահովված լինի մանկական նստատեղերով:

«Car Seat»

  • Մինչև 3 տարեկան երեխաները կարող են երթևեկել միայն այն դեպքում, եթե մեքենայում կամ տրանսպորտային այլ միջոցում կա նրա շարժումները սահմանափակող հատուկ հարմարանք (քարսիթ, անվտանգության գոտի, բուստեր նստատեղ)։ Տաքսիներն ազատված են այս պարտադրանքից։
  • 3-12 տարեկան երեխաները մեքենայում կամ տրանսպորտային այլ միջոցում պետք է օգտագործեն նրանց տարիքին, քաշին ու հասակին համապատասխան անվտանգության գոտի։ Եթե անվտանգության գոտին չի համապատասխանում երեխային, ապա մեքենայում պարտադիր պետք է լինի տվյալ տարիքի երեխային համապատասխան մանկական նստատեղ։
  • Անվտանգության ակտիվ բարձիկ ունեցող նստատեղերի հետևում չի թույլատրվում օգտագործել ընթացքին հակառակ տեղադրվող քարսիթ։
  • 150 սմ-ից ցածր հասակ ունեցող և 36 կգ-ից քիչ կշռող երեխաները պարտադիր պետք է երթևեկեն իրենց համապատասխան մանկական նստատեղերում նստած։ Երեխայի համար ավելի ապահով է նստել հետևի նստատեղին, սակայն դա ապահովելը միշտ չէ, որ ստացվում է։ Հետևաբար կարելի է քարսիթը դնել առջևի նստատեղին, սակայն այն պետք է ամբողջովին համապատասխանի երեխայի քաշին և հասակին և ամուր ֆիքսի երեխային։ Եվ եթե երեխան երթևեկում է առջևի նստատեղին նստած, դիմացի անվտանգության բարձիկները պետք է չգործեն, քանի որ բացվելու դեպքում կարող են վնասել երեխային։


Հանրային տրանսպորտ

  • 3-12 տարեկան երեխաների համար պետք է լինեն անվտանգության համապատասխան գոտիներ,
  • Եթե առկա են անվտանգության գոտիները, ապա ավտոբուսի վարորդը պետք է հետևի, որ անվտանգության գոտիներն ամրացված լինեն։

Բացառություններ

  • Տաքսիները, ձիակառքերը, լիմուզինները կարող են չունենալ «քարսիթեր»։
  • Եթե հնարավոր չէ «քարսիթ»-ի օգտագործումը, ապա մեքենան պետք է ունենա երեխային համապատասխան անվտանգության ամրագոտի։

 

«Քարսիթ»-երի տեսակները և դրանց առանձնահատկությունները

 

Դեմքով շարժման ուղղությանը հակառակ

Քաշ՝ մինչև 13 կգ երեխաներ

Տարիք՝ 0-12, 15 ամսական

Նստատեղի գործառույթ՝ ապահովում է երեխայի պարանոցի և ողնաշարի անվտանգությունը

 

Դեմքով դեպի շարժման ուղղությունը

Քաշ՝ 9-18 կգ

Տարիք՝ 9 ամսականից - 4 տարեկան

 

 «Բուստեր» նստատեղ

Քաշ՝ 15-25 կգ

Տարիք՝ 4-6 տարեկան

 

Փափուկ նստատեղ

Քաշ՝ 22-36  կգ

Տարիք՝ 6-12 տարեկան

Օգտագործման կանոններ՝ փափուկ նստատեղի օգտագործման դեպքում պետք է անպայման կապել անվտանգության ամրագոտին։

 

Աղբյուրը՝ kindertravelguide.com