Կարդացեք նրա համար
Վերցրեք որևէ գունավոր գիրք ու կարդացեք փոքրիկի համար։ Հավատացեք՝ երեխան կհետաքրքրվի գունավոր պատկերներով՝ միևնույն ժամանակ լսելով մայրիկի ձայնը։
Պատմեք նրան Ձեր օրվա մասին
Խոսեք Ձեր երեխայի հետ։ Մի՛ կարծեք, թե նա չի հասկանում։ Առհասարակ, երեխայի հետ պետք է խոսել՝ ծննդյան պահից սկսած։ Խոսեք՝ նայելով երեխայի աչքերի մեջ։
Թույլ տվեք տեսնել իր արտացոլանքը
Հայելին այնպես ամրացրեք, որ երեխան տեսնի ինքն իրեն, իր շարժումները։ Երեխան, իհարկե, չի հասկանա, որ դա իր արտացոլանքն է, բայց նրան կհետաքրքրեն «հայելու միջի ժպտացող մարդու» շարժումներն ու միմիկաները։
Գնեք ձայն արձակող խաղալիքներ
Գնեք այնպիսի խաղալիքներ, որոնք ձայն կամ լույս կարձակեն։ Դա երեխային կհետաքրքրի, կզվարճացնի ու կապահովի ժամանցը։
Երեխային ծանոթացրեք տարբեր ձայներին
Ցույց տվեք երեխային, թե ինչ ձաներ են արձակում տարբեր կենդանիները, տրանսպորտային միջոցները, զանգակը։ Սակայն ուշադիր եղեք, որ երեխան չվախենա այդ ձայներից։
Աղբյուրը՝ parents.com