Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
Կարո՞ղ է արդյոք հրաժարման պատճառը լինել կաթի պակասը։
Կուրծք բռնելու ցանկության բացակայությունը երեխայի մոտ կարող է լինել մայրական կաթի անբավարար քանակից: Այս դեպքում պետք է երեխային ավելի հաճախակի կերակրել՝ նույնիսկ գիշերները:
Կրծքով կերակրումը ոչ միայն երեխայի սննդի աղբյուր է, այլ նաև պաշտպանված և անվտանգ զգալու երաշխիք: Երբ մայրն անհանգիստ է կամ տխուր, դա կաթի միջոցով փոխանցվում է երեխային, և նա սկսում է անհանգիստ լինել:
Ինչպե՞ս հաղթահարել
Խնդիրը վերացնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչից է այն առաջացել: Եթե հրաժարման պատճառ է դարձել շշի օգտագործումը, պետք է երեխային կերակրել գդալով: Եթե պատճառը անհարմար դիրքն է, անընդհատ հարկավոր է փոխել կուրծքը՝ երեխային հարմար դիրք տալով: Եթե պատճառը մոր զբաղվածությունն է, հարկավոր է առաջին մի քանի ամիսների ընթացքում նվազագույնի հասցնել այն և ամրապնդել մայր- երեխա կապը: Շատ կարևոր է կրծքով կերակրել արթնանալուց անմիջապես հետո․ այդ ժամանակ երեխան քաղցած լինելով՝ չի հասցնում հրաժարվել կրծքից:
Կարելի՞ է կրծքից հրաժարվելուց հետո անցնել խառը սնուցման
Եթե երեխան կտրականապես հրաժարվում է կրծքից, պետք է կրծքի կաթը նրան տալ շշի միջոցով, որի անցքը պետք է լինի շատ փոքր: Այսպես պետք է փորձել մի քանի օր, հետո նորից անցնել կրծքով սնուցման: Եթե դա հաջողվի, հավելյալ սննդի անցնելու անհրաժեշտություն չկա: Իսկ կաթնախառնուրդ պետք է տալ երեխային միայն մանկաբույժի նշանակմամբ:
Նյութը՝ ըստ mama.ru կայքի