Բոլոր երեխաներն ունեն զարգացման տարբեր փուլեր: Ինչ-որ մեկն ավելի շուտ է սկսում ժպտալ, մեկ ուրիշը՝ քայլել, մյուսը՝ խոսել և այլն: Չարժե անհանգստանալ, երբ երեխան մի քանի շաբաթով հետաձգում է այս ամենը:
Սակայն միևնույն ժամանակ պետք է հետևողական լինել, քանի որ ավելի վաղ հայտնաբերված խախտումն ավելի հեշտ կարելի է շտկել: Այս ամենի համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի զարգացմանը՝ ըստ տարիքի:

Օրինակ, եթե երեխան 11 ամսականում չի արձագանքում իր անվանը, ապա պետք է դիմել բժշկի, ստուգել լսողությունը:
Հարկ է անհանգստանալ, եթե.
1 ամսական- Լապտերի ուժեղ լույսից աչքերը չի տարուբերում:
2 ամսական- Բարձր զանգ լսելիս չի անհանգստանում:
3 ամսական- Առնվազն 30 վայրկյան չի կարողանում գլուխն ուղիղ պահել:
3 ամսական- Ի պատասխան զրույցի՝ չի ժպտում:
4 ամսական- Չի մեկնում ձեռքը խաղալիքին:
5 ամսական- Չի արձագանքում ստամոքսի պահանջներին:
6 ամսական- Չի խնդրում մոր ձեռքը:
7 ամսական- Չի խաղում խաղալիքներով:
8 ամսական- Ձեռքերի օգնությամբ չի ձգտում ոչինչ անել:
9 ամսական- Չի նստում, չի կարողանում պառկած դիրքից ինքնուրույն նստել:
10 ամսական- Սեղանի շուրջ ցրված խաղալիքները չի հավաքում իր շուրջ:
11 ամսական- Չի արձագանքում իր անվանը:
12 ամսական- Մեծերի օգնությամբ չի քայլում, չի արտաբերում և ոչ մի բառ, չի փորձում քայլել:
Աղբյուրը՝ mama.ru