4-5 ամսական
Կռացեք դեպի փոքրիկը և արտասանեք բառեր շչական տառերով՝ դրանք շեշտադրելով, օրինակ՝ չըխկ, շրըխկ, շրշյուն, սոսենի և այլն: Փոքրիկը բարձր կծիծաղի և կսկսի նայել Ձեզ այն սպասելիքով, որ Դուք կրկնեք հնարքը և նա կրկին ծիծաղի: Եվ չգիտես ինչու փոքրիկների համար
միշտ շատ ավելի ծիծաղելի են օտար լեզվով բառերը: Գուցե արդեն զգում է, որ դրանք օտար են, տարօրինակ, ուստի նաև ծիծաղելի: Շշմելու բան է: Ահա և նրան զվարճացնելու միջոց, որն օգտակար է թե հոգեկանի զարգացման, թե խոսքի համար պատասխանատու մկանների զարգացման համար:
Եվս մի առաջխաղացում փոքրիկի մոտ՝ նա լսում է և նայում: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ նախկինում նա կույր էր կամ խուլ: Նա լսում և տեսնում է ամեն բան, ինչ իր տեսողությանը կամ լսողությանն է հասնում: Սակայ նա չէր կարող առանձնացնել և կենտրոնանալ միայն իրեն հետաքրքրողի կամ հաճելիի վրա՝ մնացածն անտեսելով:
Իսկ այժմ փորձեք տեղաշարժել խաղալիքը և նա կնայի հենց խաղալիքին, իսկ շրջապատող ֆոնը կսկսի նրա համար գոյություն չունենալ: Այդպես ձևավորվում է ուշադրությունը և հետաքրքրությունը:
Խորհուրդ: Փոքրիկին գրկելիս պահեք նրան մեջքը դեպի Ձեր փորը և մանկասայլակում այնպես դրեք, որ նա ոչ թե ձեզ նայի, այլ շրջապատին՝ մարդկանց, առարկաներին:
Կարդացեք նաև
Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների. ժպտում է , ձեռքով անում, պատասխանում
Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների
Նյութն ըստ tvoymalish.com.ua կայքի