Շնչող կոշիկները պատրաստված են այնպիսի տեխնոլոգիայով, որը կոշիկի ներսում կատարում է բնական օդափոխանակություն, և օդն ու ջրային գոլորշիները դուրս են գալիս։ Սա կանխարգելում է կոշիկի ներսում գերքրտնարտադրությունը: Վերջինս կարող է հանգեցնել ոտքերի բորբոքային պրոցեսներից մինչև սնկային հիվանդությունների ու ինֆեկցիաների առաջացման։
Կոշիկների զգալի մասը պատրաստված է ռետինե նյութից, ինչը թույլ չի տալիս, որ տաք օդը դուրս գա կոշիկի ներսից՝ առաջացնելով քրտնարտադրություն և կուտակելով խոնավությունը: Երեխայի ոտքը կարող է երկար ժամանակ խոնավության մեջ լինել՝ դարձնելով այն ավելի փափուկ և խոցելի՝ բշտիկների կամ կոշտուկների համար: Թվում է, թե դա փոքրիկ բարդություն է, բայց հենց այդ խնդիրն էլ առաջացնում է լուրջ հետևանքներ: Բակտերիաներն ի հայտ են գալիս մութ ու խոնավ միջավայրում: Դա նշանակում է, որ եթե Ձեր երեխան ունի նույնիսկ փոքրիկ բաց վերք կամ բշտիկ իր ոտքին, այն կարող է դառնալ ինֆեկցիայի պատճառ: Իսկ ահա շնչող կոշիկների պարագայում այս հիվանդությունների առաջացումը կանխարգելվում է՝ շնորհիվ բնական օդափոխանակության։ Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաներն առավել ակտիվ և աշխույժ են, նրանց ոտքերն ավելի շատ են քրտնում։ Ուստի կարևոր է հետևողական լինել և ընտրել շնչող կոշիկներ, որոնք կպաշտպանեն ոտքը գերքրտնարտադրությունից։
Ամբողջ աշխարհում շնչող կոշիկների արտադրությամբ հայտնի GEOX իտալական ապրանքանիշն առաջարկում է նորարարական տեխնոլոգիայով արտադրվող մանկական, շնչող կոշիկներ, որոնք խորհուրդ է տալիս նաև Իտալիայի պոդոլոգների ասոցիացիան։
Ի՞նչ առավելություն ունեն GEOX կոշիկները
1․Պատրաստված են փոքր անցքերով կտորից, որն ապահովում է հարմարավետություն և շնչողունակություն։
2․ Հակաբակտերիալ ներդիր․ սա օգնում է նվազեցնել բակտերիայի՝ կոշիկի մեջ ներթափանցելու հավանականությունը, զերծ է պահում խոնավությունից և կանխում տհաճ հոտի առաջացումը:
3․ Ներբանի հարմարավետություն․ GEOX-ի կոշիկների ներբանները շատ ճկուն են, թեթև և կատարյալ հանգիստ են պահում ոտքը: Իսկ երբ երեխայի ոտքն ազատ է և հանգստության մեջ, ավելի քիչ է քրտնում:
Եղե՛ք տեղեկացված և ընտրե՛ք կոշիկներ, որոնք կպաշտպանեն երեխայի ոտքն ու կապահովեն հանգստություն:
GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GEOXArmenia