Ինչպե՞ս ընտրել կոշիկ՝ փոքրիկի ոտնաթաթի ճիշտ զարգացման համար

Խնամք

Փոքրիկի ոտնաթաթի ճիշտ զարգացման համար կարևոր է ընտրել այնպիսի կոշիկ, որը չի խանգարի նրա աճին և զարգացմանը, այլ ընդհակառակը՝ կօգնի։

Մինչև երեխաների քայլելը կոշիկները զուտ դեկորատիվ բնույթ են կրում, իրենց բուն նպատակին չեն ծառայում և վտանգավոր չեն, եթե փոքր չեն ոտքին: Սխալ ընտրված կոշիկները կարող են խախտել երեխայի ոտնաթաթի հենման կետը և անհարմարություն առաջացնել ոտնաթաթի շրջանում, որն առաջ է բերում քայլելու դժվարություններ և ոտնաթաթի խնդիրներ: Ծնողների մեծամասնությունը նախընտրում է օրթոպեդիկ կոշիկներ փոքրիկների համար, սակայն այդպիսիք նախատեսված են որպես բուժման միջոց և նշանակվում են բժիշկների կողմից արդեն իսկ ի հայտ եկած խնդիրների պարագայում:

Նորածինների ոտքի թաթը չունի ոսկորներ, կազմված է բազմաթիվ աճառային հյուսվածքներից, որոնք արդյունքում վերածվելու են 28 ոսկրերի, և հենց այս պատճառով է, որ փոքրիկի ոտքերը շատ ճկուն են։ Հետևաբար կոշիկը ևս պետք է ճկուն լինի, որպեսզի ապահովի ոտնաթաթի բնական և անվտանգ զարգացումը: Կոշիկի ներբանը պետք է կարողանա ճկվել, հատկապես ոտնաթաթի հատվածը պետք է հեշտ ծալվի: Նման ներբաններով կոշիկներով քայլելը նպաստում է ոտնաթաթի մկանների ամրացմանը: 

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի կոշիկը։

Այն պետք է լինի փափուկ, շնչող նյութից, որպեսզի կանխարգելի ոտքերի գերքրտնարտադրությունը, չհանգեցնի բորբոքային կամ սնկային հիվանդությունների, ինչպես նաև լինի հարմարավետ և ոտքերը պահի հանգիստ վիճակում։ Անհրաժեշտ է, որ կոշիկները լինեն թեթև, որպեսզի փոքրիկը քայլերը կատարի առանց դժվարությունների և ծանրության զգացման։

Իտալիայի պոդոլոգների ասոցիացիան այս խնդրի լուծման համար խորհուրդ է տալիս GEOX ապրանքանիշի մանկական կոշիկները, որոնք համապատասխանում են վերը թվարկած չափանիշերին։ Բրենդը երկար հետազոտությունների և իր նորարարական տեխնոլոգիաների միջոցով ստեղծում է կոշիկներ, որոնք ոչ միայն չեն վնասում երեխայի ոտքերը, այլև նպաստում են դրանց ճիշտ զարգացմանը:

GEOX-ը ստեղծել է մի շարք տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են երեխաների ոտքերի ճիշտ զարգացման համար: Բրենդի պատենտավորված տեխնոլոգիաներով ստեղծված հավաքածուն՝ FIRST STEPS-ը, նախատեսված է առաջին քայլեր անող երեխաների համար։ Այդ  տեխնոլոգիայով մանկական կոշիկներն ունեն հատուկ կրունկի ֆիքսատոր, որը պաշտպանում է ոտքը հետագա բարդություններից, սուպինատորով ներդիր՝ ոտնաթաթի ճիշտ ձևավորման համար և գերշնչող արտաքին ներբան, որը չի քրտնեցնում ոտքն ու կատարյալ հանգստության մեջ է պահպանում:

Ընտրե՛ք լավագույնը Ձեր փոքրիկների համար: 

 

GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GEOXArmenia