Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներում, երեխաների ոտքի թրջվելը և երկար ժամանակ խոնավության մեջ գտնվելը կարող են հանգեցնել մի շարք խնդիրների:
Օրինակ՝ սնկային հիվանդություններն ու բակտերիաները սովորաբար առաջանում են հենց այդպիսի պայմաններում: Եվ որպեսզի Ձեր երեխան խուսափի այդպիսի բարդություններից, անհրաժեշտ են ջրակայուն կոշիկներ:
Ջրակայուն կոշիկները թույլ չեն տալիս, որ ջուրը ներթափանցի կոշիկի մեջ, և կապ չունի, թե ինչքան երկար ժամանակ է երեխան կանգնած խոնավ մակերեսի վրա: Անձրևոտ կամ ձմեռային օրերին այսպիսի կոշիկներն ուղղակի անհրաժեշտություն են ցանկացած տարիքի երեխաների համար: Իսկ որո՞նք են այդպիսի կոշիկների գլխավոր առավելությունները.
- Ջրակայուն կոշիկները շատ ավելի դիմացկուն և երկարակյաց են, քան մյուս կոշիկները:
- Նրանք չոր են պահում երեխայի ոտքն ու պաշտպանում սնկային կամ այլ հիվանդություններից:
- Այդպիսի կոշիկները նաև կանխարգելում են երեխաների մոտ հաճախ առաջացող բշտիկները, քանի որ վերջիններս առաջանում են, երբ խոնավության պատճառով երեխայի մաշկը փափկում և ավելի զգայուն է դառնում:
Ցավոք, այդպիսի մոդելներ ոչ բոլոր բրենդերն ունեն, քանի որ ջրակայուն կոշիկներ ստանալու համար անհրաժեշտ են հատուկ տեխնոլոգիաներ:
Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս Geox բրենդի AMPHIBIOX™ մոդելները: Չնայած այն փաստին, որ բրենդի տեսականու մոդելների մեծամասնությունը ջրակայուն է՝ AMPHIBIOX™ մոդելը ներառում է ամենանորարական տեխնոլոգիան, որն արտոնագրված է Geox բրենդի կողմից: Այն ոչ միայն ամբողջովին ջրակայուն է, այլ նաև ջերմակայուն՝ շնորհիվ հատուկ մեմբրանային շերտի:
Ավելին՝ Geox-ը նաև ունի AMPHIBIOX™ տեխնոլոգիայով բաճկոններ, որոնք նույնպես գերշնչող են, ջրակայուն, ինչպես նաև գերթեթև:
Այդպիսով, Ձեր երեխան անհոգ և պաշտպանված կլինի ցանկացած եղանակային պայմաններում, ինչը բոլոր մայրիկների պարտադիր մտահոգության պատճառ է հանդիսանում: Եղե՛ք տեղեկացված և ընտրե՛ք լավագույնը Ձեր փոքրիկի համար:
GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GEOXArmenia