Կոնֆետաշատ մանկությունը վտանգում է ատամները. ինչպես մաքրել ու ինչով

Խնամք

6-ամյա Ռուբենն ատամները լվանում եմ քնելուց առաջ: Ռուբենը 6 տարեկան է: Նա պարբերաբար խնամում է ատամները, բայց դա էլ նրան չի օգնում խուսափել ատամնաբույժի ասեղից և ցավոտ միջամտություններից:

Երեխաների ատամները փչանում են տարբեր պատճառներով: Հիմնական պատճառներն են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սննդակարգը, տարբեր հիվանդությունները, երեխաների ինֆեկցիոն հիվանդությունները, հիգիենայի կանոնները խախտելը և կոնֆետաշատ մանկությունը:

Նախկինում ընդունված էր ատամները լվանալ 3 տարեկանից, բայց հիմա ինչպես մասնագետն է փաստում, խնամքը պետք է սկսել առաջին ատամը հայտնվելուն պես:

«Ատամների լվացումը բաժանում են 3 մասի` ֆրոնտալե  դիմացի ատամներ և երկու կողմնային շրջաններ: Պետք է լվանալ հատված-հատված`  ժամացույցի սլաքի ուղղությամբ, պտտաձեւ շարժումներով, որպեսզի էմալը չվնասվի»,-բացատրում է ատամնաբույժ Էմիլյա Հակոբյանը:

Երեխաները պետք է ատամները լվանան օրը երկու անգամ, առանց շտապելու` 5-10 րոպե, որպեսզի և ատամը չվնասվի, և մածուկի օգտակար նյութերը ներծծվեն:

Ատամնաբույժն ասում է, որ փոքրիկ երեխաների խոզանակները տարբերվում են մեծահասակների խոզանակներից. նույնիսկ կան խոզանակներ, որոնք մայրիկների մատերի վրա են ամրացվում:

Փոքրիկների համար նախատեսված մածուկները նույնպես տարբեր են:  Մածուկ ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը. կալցիումի և ֆտորի առկայությունը պարտադիր է: Մածուկները պետք է պարբերաբար փոփոխել, որպեսզի փոքրիկը ընտելանա տարբեր համերի:

Արմնյուզ TV

Բուժակ