Անհրաժեշտ բաղադրիչները
500 գ ելակ
15 գ դոնդող
350 գ թթվասեր կամ յոգուրտ
Պատրաստման եղանակը
Փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք դոնդողը, ավելացնում 100 մլ սառը ջուր և այլևս ձեռք չենք տալիս: Ելակը մանրացնում ենք: Բլենդերի մեջ լցնում ենք թթվասերը, ելակը, ու, ըստ ցանկության, շաքարավազ և մեկ թեյի գդալ վանիլային շաքար: Ամբողջը հարում ենք 1-2 րոպեում: Դոնդողն այդ ընթացքում պնդանում է, ուստի դնում ենք այն միջին կրակի վրա, տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով 2 րոպե: Տաքացված ժելատինը խառնում ենք զանգվածին, կրկին հարում:
Անցնում ենք աղանդերի պատրաստման վերջին փուլին: Մի քանի ելակ տեղավորում ենք զանգվածի մեջ, ապա լցնում ֆորմայի կամ բաժակի մեջ: 1․5-2 ժամ թողնում ենք սառնարանում, ապա մատուցում։
Բարի ախորժակ