Պանիրը կազմում է երեխաների առողջ ու հավասարակշռված սննդակարգի մի մասը։ Ունենալով բաղադրության մեջ նկատելի քանակությամբ սպիտակուցներ, վիտամին A, E և կալցիում՝ պանիրն ունենում է դրական ազդեցություն մանկական օրգանիզմի վրա։
Պանիրը երեխային տալիս է հագեցվածության զգացում, «լիցքավորում» էներգիայիայի նոր չափաբաժնով։ Ռացիոնում պանրի առկայությունը թույլ է տալիս բազմազան դարձնել կերակրացանկը, ընդլայնել երեխայի համային զգացողությունները։ Ինչու ոչ, ապահովում է սննդի գեղեցիկ տեսքը, ինչը կարևոր է բալիկին ուտելու գործընթացի մեջ ներգրավելու համար։ Պանիրը կարելի է կիրառել, օրինակ, ափսեի մեջ ծաղկային դաշտ ստանալու համար։
Ի՞նչ ենք անելու այդ նպատակով։ Պատրաստում ենք կարտոֆիլի խյուս ու համաչափ տարածում երեխայի ամանում։ Պյուրեի վրա բարակ շերտով լցնում ենք քերած պանիր։ Կարծես դեղին հասկեր են, որոնց մեջ պետք է լինեն վառ գույնի ծաղիկներ։ Ծաղկի կանաչ ցողունը և տերևները ձևավորում ենք սամիթի միջոցով։ Թերթիկների տեղում կլինեն լոլիկի, շոգեխաշած գազարի կամ պղպեղի նուրբ շերտեր։ Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել այլ բաղադրիչներ ու ավելի հարուստ դարձնել «տեսարանը»։
Բարի ախորժակ