Մակարոնե առյուծ․ ինչպե՞ս մատուցել կերակուրը փոքրիկին, որ չհրաժարվի

Սնունդ

Մակարոնն ունի որոշակի առավելություններ թե՛ պատրաստման, թե՛ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:

Այն պատրաստվում է հեշտությամբ, ունի համեմատաբար չեզոք համ ու կարող է մատուցվել ինչպես առանձին, այնպես էլ բանջարեղենի ու մսի համադրմամբ: Կարող է ծառայել որպես էներգիայի աղբյուր, հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և վիտամիններով։ Վերցնելով մակարոնի գրավիչ ձևերը՝ հեշտ կլինի երեխային համոզել ուտեստը փորձել։  Ավելի հեշտ էլ կլինի այն դեպքում, երբ մակարոնի միջոցով փոքրիկի ափսեում ստանաք որևէ կենդանու պատկեր, օրինակ՝ առյուծի։ 

Առյուծի դեմքը պատկերելու համար կարելի է ընտրել երկարավուն ու ձևավոր մակարոն։ Խաշած մակարոնը շրջանաձև շարում եք ափսեի երկայնքով, ըստ ցանկության՝ շրջանի ներսի դատարկ տարածությունը կարող եք լցնել կարտոֆիլի խյուսով։ Առյուծի աչուկների համար օգտագործեք վարունգի կտորներ, որոնց վրա փոքր քանակությամբ թթվասեր լցրեք ու դրեք բրոկկոլիի աննշան մասնիկներ։ Դե իսկ քիթը, բերանն ու ականջները պատկերեք լոլիկի կամ գազարի օգնությամբ։ Կարելի է առյուծին առավել հետաքրքիր տեսք հաղորդել՝ վարունգից թիթեռնիկ-փողկապ ու կլոր գլխարկ ձևավորելով։ Հետևեք նկարին ու առաջարկեք փոքրիկին մակարոնը հենց այդ ձևով։ 

 

Բարի ախորժակ