Մրգերը չափազանց օգտակար են, բայց ոչ բոլոր փոքրիկներն են հաճույքով ուտում։ Իսկ գուցե փորձեք ստեղծագործ տարբերակներո՞վ մատուցել։ Եթե ուզում եք՝ փոքրիկը հաճույքով բանան, կիվի ու նարինջ ուտել, կարող եք այդ մրգատեսակներով ստանալ ախորժաբեր կղզի:
Վերցրեք մեկ բանան և բաժանեք վերևից երկու մասի: Տեղավորեք դրանք ափսեի մեջտեղում ու կտրատեք: Կտորներն առանձնացնելու կարիք չկա, դրանք պետք է միացված լինեն, որպեսզի պատկերեն ծառի բունը: Կանաչ գագաթի համար օգտագործեք կիվիի կիսալուսնաձև կտորներ, իսկ ավազուտը պատկերելու նպատակով կարելի է կիրառել դդմի մանրացված կտորներ: Նարնջի բարակ, կլորավուն շերտը կլինի մեր արևը: Կախված փոքրիկի տարիքից` կարող եք փոխարինել բաղադրիչները:
Բարի ախորժակ