Ինչպե՞ս մատուցել ձուն, որ երեխան չհրաժարվի

Սնունդ

Ձուն փոքրիկ «պահեստ» է, որտեղ գտնվում են արժեքավոր տարրերի հսկայական պաշարներ: Սպիտակուցում առկա են նյութափոխանակության կարգավորմանը  և իմունիտետի ամրապնդմանը մասնակցող ամինաթթուներ, իսկ դեղնուցում՝  ուղեղի զարգացումը, մազերի առողջությունը  պայմանավորող ճարպաթթուներ: 

Ձուն հանդիսանում է A, B, D, E վիտամինների, ֆոսֆորի ու երկաթի աղբյուր: Բաղադրիչ լիզոցիմն էլ  արդյունավետորեն  պայքարում է վիրուսների դեմ:  Ձվից հենց այնպես հրաժարվել չի կարելի: Շաբաթվա ընթացքում 2-3 ձու ուտելը բավարար է, որպեսզի երեխայի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը: Եթե դուք բալիկին ձու առաջարկելիս ստանում եք մերժում, ապա փորձեք մատուցել այն բանջարեղենի համադրմամբ: Ոչ թե ուղղակի շարեք իրար կողքի, այլ աշխատեք գեղեցիկ ու հետաքրքրաշարժ  պատկեր ստանալ, օրինակ` մեքենա վարող նապաստակ:

Խաշած գազարից և վարունգից առանձնացրեք բարակ, երկարավուն շերտեր ու մի քանի կլորակներ: Երկարավուն մասերով կառուցեք մեքենայի առաջնամասը և հետնամասը, կլորակների միջոցով՝ անիվներն ու ղեկը: Ձվից առանձնացրեք այնպիսի հատվածներ, որոնցով հնարավոր կլինի ստանալ նապաստակի մարմինը, ականջները: Ինչպես ցույց է տրված նկարում, դեմքի հատվածում կարող եք նաև ժպիտ պատկերել:

  

Բարի ախորժակ