Ծիտիկների լեզուն․ բանաստեղծություն

Ժամանց

Ծիտիկներն իջել գետնին,
Երգ են ասում՝ ճի՜կ-ճի՜կ,
Այսինքն՝ արի խաղանք
Ու թռչկոտենք, Վաչի՛կ։

Սակայն բակ եմ վազում թե չէ,
Մեծ ծառին են թռչում,
Ճռվողում են, չէ, չէ, չէ, չէ,
Իբր՝ քեզ չենք կանչում։

Չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում
Ծիտիկներն ինձանից,
Թե քաղցած են, նրանց կտամ
Ես ցորեն ու բրինձ…

Ես փշուրներ կտամ հացի,
Եթե այդ են ուզում,
Բայց դե արի ու հասկացիր
Լեզուն ծիտիկների։

 

Լիպարիտ Սարգսյան