Մեր պապիկը սիրասուն
Հարազատ է ու շիտակ,
Գործեր ունի նա բազում,
Բայց մի բան կա շատ հստակ։
Կարևորն է այս կյանքում
Ժպիտ ու սեր նվիրել,
Թեև ամեն բան հոգում
Հեշտ ու խաղաղ չի անցել։
Նա ժիր, աշխույժ է պահում,
Հոգսերից չի տրտնջում,
Թոռնիկներին՝ ուշադիր,
Սեր ու հարգանք վայելում։
Մարինա Սարգսյան