ԳՆԴԱԿԸ
Սիրո՜ւն, սիրո՜ւն, կապուտակ,
Չարաճճի իմ գնդակ,
Մի քիչ ինձ մոտ դու մնա,
Այդքան հեռու մի՛ գնա:
Քեզ կանչում եմ, հա՜ կանչում,
Իսկ դու հեռու ես փախչում,
Բողարի պես մեր բարի,
Երբ կանչում եմ, շո՛ւտ արի:
Էդուարդ Ավագյան
Իմ գնդակը
Ա՜յ իմ գնդակ, ջա՜ն գնդակ,
Կանաչ, կարմիր, կապուտակ,
Թռի՛ր վերև, իջի՛ր ցած,
Չալոն մնա զարմացած:
Գլոր-գլոր գլորվիր,
Թփերի մեջ մոլորվիր,
Փիսոն գտնի, խտտի,
Խունջիկ-մունջիկ պտտի:
Վանո Սիրադեղյան