Մանկական խաղեր, որոնք կարող եք կազմակերպել տանը և զարգացնել երեխայի մտածողությունը

Ժամանց

Ծիծաղեցրու ինձ

Փոքրիկները բաժանվում են երկու թիմի:

Մրցույթից առաջ յուրաքանչյուր թիմին տրվում են միանման պարագաներ (դիմակներ, գլխարկներ, հագուստ): Խաղի սկզբում ամեն թիմից առանձնանում է մեկ հոգի։ Առաջինի նպատակն է հասանելի առարկաների օգնությամբ ծիծաղեցնել դիմացինին, իսկ դիմացինը պետք է 1 րոպե չծիծաղի։ Եթե ժամանակն անցնում է, թիմի մյուս անդամները փոխվում են դերերով, ամեն ինչ կրկնվում է: Խաղի վերջում հաշվարկում են միավորները և որոշում հաղթողին։

 

Ահա և դուք սխալվեցիք

Սա կարճ խաղ է, որը կարող է զավեշտալի լինել և օգնել արագ կողմնորոշվել: Երեխաներին, հյուրերին ասում եք.

- Ձեզնից ոչ ոք չի կարող ինձնից հետո այս երեք կարճ արտահայտությունները կրկնել։

Ձեզ հետ, իհարկե, ոչ ոք համամիտ չի լինի, ու դուք կասեք առաջին նախադասությունը։ Օրինակ՝

- Այսօր հրաշալի երեկո է։

Բոլորը կզարմանան, քանի որ շատ հեշտ է ու  վստահորեն կկրկնեն՝ այսօր հրաշալի երեկո է։

Ձևացրեք, որ շփոթված եք և հնչեցրեք երկրորդ արտահայտությունը, որը նույնպես հեշտությամբ կկրկնեն։ Օրինակ՝ մեզ սպասվում է գեղեցիկ անակնկալ։

Երբ նրանք ավարտեն, սպասեք մի փոքր, ավելացրեք դերասանական խաղ ու ասեք.

- Ահա և դուք սխալվեցիք։

Հյուրերը կսկսեն դեմքի այլայլված արտահայտությամբ նայել ու տարակուսել, փորձել հասկանալ՝ որտեղ թույլ տվեցին սխալ։ Այնինչ, դա հենց երրորդ նախադասությունն էր, որ պետք էր կրկնել։ 

 

Գնում ենք խանութ

Այս խաղում մայրիկը կամ հայրիկը պետք է լինեն վաճառողը, իսկ երեխաները՝ գնորդը։ Հետո, իհարկե, կարելի է փոխվել դերերով։ Փոքրիկներին փոխանցեք դրամապանակը՝ ախտահանված մետաղադրամներով և խաղացեք խանութ-խանութ՝ ընթացքում սովորեցնելով, թե որ կոպեկը քանի դրամ է։ Կարող եք «վաճառքի հանել» տան ցանկացած պարագա՝ բաժակից մինչև մատիտ ու ռետին։  

 

Աշակերտ-աշակերտ

Այս անգամ ուսուցիչը աշակերտն է։ Նրա համար միացնում եք ուսուցանող մուլտֆիլմ, ապա իբրև թե դասի ժամանակ նա ձեզ պետք է սովորեցնի այն, ինչ ինքն է սովորել ու գնահատի։ Որպես գնահատական՝ կարող եք օգտագործել տարբեր տրամադրություններ արտահայտող ստիկներները։

 

Ուրա՜խ ժամանց