Ավտոերթ․ այս խաղ-վարժությունը կզարգացնի կողմորոշումը և ուշադրությունը: Ծնողները մեծ թղթի վրա նկարում են ճանապարհ, իսկ փոքրիկն այդ ճանապարհներին մրցաշար է կազմակերպում ավտոմեքենաներով:
Խնդրիրն այն է, որ փոքրիկը պետք է մեքենան վարի միայն այն ճանապարհով, որը դուք մատնանշել եք որոշակի գույնով: Դուք կարող եք նաև ճանապարհատրանսպորտային նշաններ նկարել և ճանապարհը ցույց տալ դրանով:
Տրամաբանությունը զարգացնող հիանալի խաղ է «Խանութ»-ը: Վաճառողի դերում կարող է լինել ինչպես մեծահասակը, այնպես էլ փոքրիկը: Թղթադրամը՝ սովորական թուղթ, ապրանքները՝ խաղալիք, տան կենցաղային պարագաներ:
Թաքստոց․ Երեխան փակում է աչքերը, և դուք ինչ-որ մի իր թաքցնում եք սենյակներից որևէ մեկում։ Փոքրիկը պետք է փնտրի, դուք էլ հուշեք նրան՝ ասելով «տաք», «գոլ» կամ «սառը»։ Եթե ասում եք՝ «տաք», ուրեմն՝ երեխան մոտ է թաքստոցին, եթե «գոլ», ուրեմն՝ ճիշտ ուղու վրա է, եթե սառը, ուրեմն՝ հեռացել է։ Այսպես երեխան թե՛ կզվարճանա՛, թե կզարգացնի կողմնորոշումը։
Ուրա՜խ ժամանց