Խաղեր 3-4 տարեկանների համար

Ժամանց

Այս տարիքում անհրաժեշտ է ստուգել ուշադրությունը և տրամաբանությունը: Առաջարկեք նրան գուշակել այն, ինչ դուք մտապահել եք: Ձեր մտապահածը ցույց տվեք ձեռքերով: Երբ նա գուշակի, կփոխվեք դերերով: Այս խաղը կլինի ուրախ և զգացմունքներով լի:

Խաղացեք ձյուն և փոթորիկ: Այս խաղի համար Դուք պետք թղթից պատրաստեք փաթիլներ և նետեք դրանք: Թող փոքրիկը գտնի միանման փաթիլներ և ցույց տա Ձեզ: Չմոռանաք քաջալերել  նրան:

Երրորդ հետաքրքիր խաղը կոչվում է «Գունավոր կոնֆետներ»: Տարբեր գույնի թղթերից կտրեք շրջանակներ: Առաջարկեք նրան արջուկին կերակրել կարմիր կոնֆետով, մկնիկին՝ կանաչով, իսկ նապաստակին՝ սպիտակով: Խաղի բարդությունն այն է, որ Դուք նախօրոք պետք է խառնեք «Կոնֆետները», իսկ  փոքրիկը պետք է ընտրի  անհրաժեշտ գույնը:

Չորրորդը՝ խաղում ենք «Դե՜, փնտրիր»․ որևէ իր կամ խաղալիք ենք թաքցնում տանը և սկսում խաղը։ Հենց փոքրիկը մոտենում է թաքստոցին, ասում եք՝ «տաք է», հենց հեռանում է, ասում եք՝ «սառն է»։

Հինգերորդը՝ «Խաղ-մաքրություն»․ թափթված սենյակը պետք է հավաքեք, ինչին մասնակից եք դարձնում նաև փոքրիկին՝ պրոցեսը վերածելով խաղի։ Տալիս եք ժամանակ, որի ընթացքում երեխան, օրինակ, պետք է դասավորի բարձերը։ 

 

Ուրախ ժամանց