Բանանով ալադիներ առանց շաքարավազի

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչները

Կես հատ հասած բանան

2 հատ ձու

1 թեյի գդալ ալյուր

Թթվասեր

 

Պատրաստման ընթացքը

 

Վերցնում ենք հասած բանանը և պատառաքաղով տրորում։ Ավելացնում ենք ձուն ու ալյուրը։ Խառնում ենք զանգվածը և թեյի գդալով փոքր կտորներ ստանում դրանից։ Պատրաստում ենք չկպչող թավայի մեջ՝ դանդաղ կրակի վրա, կարագ չենք օգտագործում։ Ալադիների արտաքին երեսին կարելի է քսել թթվասեր։ 

 

Բարի ախորժակ