Խավիծ․ ի՞նչ բաղադրիչներ են պետք և ինչպե՞ս պատրաստել

Սնունդ

Անհրաժեշտ է՝

  • ալյուր
  • եռացրած ջուր
  • կարագ 
  • աննշան շաքարավազ
  • մեխակ կամ դարչին

Ինչպե՞ս պատրաստել

Ալյուրը բովել այնքան, մինչև դառնա բաց դարչնագույն: Ընթացքում պետք է անդադար խառնել, որպեսզի չվառվի։ Աստիճանաբար ավելացնել կարագը՝ շարունակելով խառնել, ապա ավելացնել ջուրը՝ դարձյալ չդադարելով խառնել։ Խառնելով եփել, մինչև թանձրանա, ապա մի քիչ շաքարավազ ավելացնել: Խավիծը պետք է լինի միատար, առանց գնդերի։ Մատուցելիս կարող եք թեթև դարչին ցանել շիլայի վրա։ 

 

Բարի ախորժակ