8 հնարամիտ խաղ՝ քնից առաջ․ տեսեք՝ ինչ ուրախ ու հանգիստ կքնի փոքրիկը - մաս 2

Ժամանց

Հոդվածի առաջին մասը կարդացեք այստեղ։

5 Գնում ենք սունկ հավաքելու

Վերցրեք երեխայի փափուկ խաղալիքները, տարածեք սենյակի հատակին և ասեք նրան, որ հերթով հավաքի ու մի կողմի վրա շարի:

 

6 Նկարենք

Տեղադրեք հինգ խաղալիք սենյակի փոքրիկ զարդասեղանին: Թող երեխան նայի իրերին, ապա ծածկեք դրանք: Նա պետք է փորձի հիշողությամբ մոտավոր նկարել այն, ինչ տեսել է: Այս խաղն ուղղված է տեսողական հիշողության զարգացմանը:

  

7 Հավաքում ենք փազլ

Փոքրիկի հետաքրքրությունը շարժելու նպատակով ընտրեք նրան արդեն իսկ ծանոթ մուլտհերոսների, կենդանիների նկարները: Համեմատաբար մեծ տարիքի երեխաների համար կարող եք վերցնել բարդ գլուխկոտրուկ, որը հավաքելու համար կպահանջվի մի քանի օր: Գլխավորն այն է, որ ազատ և հարմար տեղ լինի, որտեղ փոքրիկը հանգիստ կնստի, կկենտրոնացնի ուշադրությունը փազլի վրա, և նրա աշխատանքին ոչ ոք չի դիպչի։

 

8 Ազատվում ենք բացասական էմոցիաներից

Օրվա ընթացքում միայն մեծահասակները չեն, որ բացասական հույզեր են ունենում, երեխաները նույնպես կարող են զգալ սթրեսի ազդեցությունը և փորձել ազատվել դրանից քնելուց առաջ: Սթրեսը թեթևացնելու միջոցներից մեկը կարող է լինել թուղթը մանրացնելը: Երեխային պարզապես անհրաժեշտ է թուղթը բաժանել փոքր կտորների: Կարելի է թղթի վրա նկարել որևէ պատկեր, որը կարտացոլի վատ օրը կամ ինչ-որ կոնկրետ դետալ և այնուհետ պատռել թուղթը՝ ազատվելով վախերից: