«Կատուն, որն ուզում էր կոմպոզիտոր դառնալ» ու «Համանվագ ցավի և հարության». գրքեր, որոնք անհրաժեշտ են ձեր երեխային

Ժամանց

Կարո՞ղ է կատուն յոթ գդալ մածնի փոխարեն յոթ նոտա ուզել։ Պատկերացրե՛ք, որ այո․ Արա Ալոյանի «Կատուն, որն ուզում էր կոմպոզիտոր դառնալ» չափածո պիեսի համանուն հերոսն էր հենց փափագում դա: Հեղինակը փոքրիկների համար գրել է մի հիասքանչ պատմություն և կերտել կերպարներ, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ուսուցանում է նորն ու բարին: Ստանում ենք գաղափար այն մասին, որ երազանքների հետևից գնալ անպայման պետք է, բայց և չմոռանալ գնահատել սեփական ուժերը:

Ընթերցելու դեպքում երեխան կատվի կողմից մեջբերվող խոսքերի միջոցով կսովորի չընկճվել ու ցանկացած քայլից, որ չստացվեց իր ուզածի պես, այլ օգուտ քաղել։ Ինչպես նաև, չմոռանալ մարդկանց, որոնք կողքիդ են եղել: Կատուն այն կերպարն էր, որ նույնիսկ իր բառերով օգնեց թոռնիկ Դանիելին թողնել ծույլիկի ուղին և լավ սովորել, սկսել օգնել տատիկին: Մյուս զարմանահրաշ դրվագների հետ փոքրիկին ծանոթացնելու համար հարկավոր է գնել նույնանուն գիրքն ու վայելել:

Բառախաղով, երաժշտական և բանաստեղծական յուրակերպ լուծումներով համեմված այդ սքանչելի պատմությունը բեմադրվել է Հայաստանի տարբեր կրթօջախներում և արտերկրում, տրվել տիկնիկային ներկայացման ու մյուզիքլ տարբերակներով:

Գիրքն արժե ընդամենը 2000 դրամ:           

Մեր սիրելի ընթերցողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ Արա Ալոյանը հեղինակ է նաև մեկ այլ՝ «Համանվագ ցավի և հարության» գրքի: Այն Արցախյան առաջին հաղթամարտի մասին է, պոեմներ կան` նվիրված Հայաստանի ու Արցախի պետական և մասնավոր կառույցներին, մշակութային հաստատություններին, բուհերին: Տվյալ աշխատանքը տրամադրվել է ավելի քան 30 հայաշատ գաղթօջախների: Գիրքը նույնիսկ երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ, արժանացվել խրախուսումների: Հեղինակի բնութագրմամբ` նպատակը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին արթուն պահելն է:

Արա Ալոյանի կրթական մոտիվներով այս գիրքը ևս արժե 2000 դրամ:   

Մենք կարող ենք փոքրիկ գումարի դիմաց ձեռք բերել օգտավետ գրքերն ու հարստացնել երեխաների գրադարանը:

Պատվիրելու համար զանգահարեք 094 621 401 հեռախոսահամարին: