Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը ներկայացնում է մի քանի խաղ, որոնք կապահովեն ժամանց, չեն պահանջի գումար, կնպաստեն երեխայի զարգացմանն ու ծնող-երեխա հարաբերությունների լավացմանը:
- Բողկ-կաղամբ
Ձեռքը կիսաբռունցք արած ուղղում ենք վեր: Սա նշանակում է, որ ցույց ենք տալիս կաղամբ: Ապա պտտում ենք ներքև ու այդպիսով ցույց տալիս բողկ: Երբ խաղավարն ասում է կաղամբ, երեխան պիտի արագ ցույց տա այն: Խաղավարը կարող է նաև շփոթեցնել: Կարևոր է, որ երեխան կենտրոնանա, ակտիվացնի ավելի շատ լսողական զգայարանը, քան տեսողականը: Այս խաղը նպաստում է ուշադրության զարգացմանը, տեսողական և լսողական զգայարանների միջև կապի ակտիվացմանը:
- Ուշադիր եղիր
Կարելի է տանը գունավոր ժապավեններով կամ ոտնաթաթեր պատկերելու օգնությամբ ճանապարհ պատկերել երեխայի համար, որպեսզի նա հանգիստ կամ ցատկոտելով անցնի այն: Բացի այդ շրջանակներ նկարել: Երեխան կկանգնի շրջանակի մեջ: Այնտեղից դուրս գալու պարագայում ծնողը բռնում է երեխայի ոտքը կամ հակառակը՝ երեխան ծնողինը: Նա, ում ոտքը բռնում են, պարտվում է:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան