Ինչպե՞ս թերթերով լաբիրինթոս պատրաստել․ ժամանցի տարբերակ

Ժամանց

Ինչո՞վ զբաղեցնել փոքրիկներին այս օրերին։ Ծնողներին հետաքրքրող այս հարցի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ուշադրության կենտրոնում է։

Այսօր առաջարկում ենք թերթերի միջոցով երեխաների համար լաբիրինթոս պատրաստել։

Անհրաժեշտ է՝

  • Թերթեր
  • Կպչող ժապավեն
  • Ամրակներ։

Ինչպե՞ս պատրաստել

Թերթի երկու էջերը հավասարաչափ դրեք իրար վրա և սկսեք պտտել մի անկյունից: Դա պետք է անել հնարավորինս ամուր: Վերջում ծայրն ամրացրեք կպչող ժապավենով: Կլորացված թերթերից պատրաստեք եռանկյունիներ: Ամրակի օգնությամբ պետք է ամրացնել իրար հատվող մասերը: Եռանկյունիների քանակը կարող եք ինքներդ որոշել՝ ինչքան շատ, այնքան լավ: Նկարներին հետևելով՝ կարող եք ստանալ նմանատիպ լաբիրինթոս: