Այս օրերին, երբ ՀՀ-ում արտակարգ դրություն է և երեխաները տանն են, պետք է մտածել տարբերակներ՝ երեխաների ժամանցը հետաքրքիր դարձնելու համար։ Մենք առաջարկում ենք կազմակերպել հետաքրքիր մրցաշար, որի համար անհրաժեշտ է պատրաստել թիրախ և թղթե ինքնաթիռներ։
Թիրախ պատրաստելու համար անհրաժեշտ է ստվարաթղթի վրա կտրել երեք տարբեր տրամագիծ ունեցող անցքեր։ Ըստ բարդության՝ դրանց վրա գրեք միավորներ: Թղթից պատրաստեք նաև ինքնաթիռներ: Ինքնաթիռների քանակը որոշեք ինքներդ։
Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, կազմակերպեք մրցաշար, ինքնաթիռը որ անցքով կանցնի, այդքան միավոր կգրանցվի տվյալ խաղացողի օգտին։ Ով ունենա առավելագույն միավորները, նա էլ կճանաչվի հաղթող։
Բարի ժամանց