Ճամփորդություն 3-6 տարեկան երեխայի հետ․ 9 խորհուրդ

Ժամանց
  • Նախապես պլանավորեք ճամփորդությունը՝ ուր գնալ, որտեղ ճաշել։ Եվ սրա հետ մեկտեղ ունեցեք նաև պլան Բ։ Երեխայի հետ ճամփորդությունն անկանխատեսելի է։
  • Ընտրեք այնպիսի վայրեր, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ Ձեզ, թե՛ փոքրիկի համար։ Օրինակ՝ եթե Դուք ճամփորդում եք Ձեր որդու հետ, ապա ավտոմեքենաների թանգարանը հրաշալի տարբերակ է։
  • Շատ երկար ժամանակ մի տրամադրեք թանգարաններին ու մնացյալ վայրերին։ Երեխան կհոգնի ու հնարավոր է՝ լաց լինի՝ փչացնելով թե՛ իր, թե՛ Ձեր տրամադրությունը։
  • Հնարավորության դեպքում հյուրանոցը կամ հյուրատունը ընտրեք այնպիսի վայրում, որի հարևանությամբ կա խաղահրապարակ կամ զվարճանքի վայր։
  • Հաշվի առեք Ձեր երեխայի քնի ռեժիմը և ըստ դրա՝ կազմեք ճամփորդության օրակարգը։ Որևէ տեղ գնալիս Ձեզ հետ ունեցեք փոքրիկ ծածկոց, քանի որ հնարավոր է, որ զբոսանքի ընթացքում երեխան Ձեր գրկում քնի։
  • Ձեզ հետ վերցրեք անհրաժեշտ բոլոր իրերը՝ ջուր, անձեռոցիկ, տակդիր, հարմար հագուստ, գլխարկ, ջերմիջեցնողներ, ալերգիայի դեմ քսուքներ և այլն։ Այնպես արեք, որ այդ մի քանի օրերի ընթացքում որևէ այլ իրի անհրաժեշտություն չունենաք։ Ձեզ հետ ունեցեք նաև տոպրակներ, որպեսզի դրանց մեջ լցնեք կեղտոտ հագուստը կամ աղբը։
  • Ձեզ հետ վերցրեք  փոքրիկի ամենասիրելի քաղցրավենիքը։ Դա հրաշալի փրկություն է, երբ գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ չկան սննդի կետեր, իսկ երեխան քաղցած է։ Այս «հնարքը», սակայն, հաճախ մի կիրառեք, քանի որ գիտեք՝ քաղցրավենիքն այնքան էլ օգտակար չէ։
  • Ձեր հեռախոսի կամ պլանշետի մեջ նախապես ներբեռնեք մուլտեր ու խաղեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում երեխան զբաղվելու բան ունենա։ Բայց, իհարկե, դրանով մի՛ լցրեք երեխայի ժամանակը։
  • Ունեցեք որոշակի գումար անկանխատեսելի ծախսերի համար։  


    Աղբյուրը՝ geniuspregnancy.com