Փոքրիկ Մովսեսը տապանակի մեջ

Հավատք

Փարավոնն իմացավ, որ Իսրայելի ժողովուրդը նման ծանր աշխատանքից չի թուլանում, այլ ընդհակառակը, ավելի է ուժեղանում: Այն ժամանակ իր ժողովրդին հրամայեց գետը նետել իսրայելցու ամեն մի նորածին տղայի:

 

Մի իսրայելցի կին տղա ունեցավ: Այդ կինը գիտեր, որ Աստված կարող է իր երեխային փրկել, և ուստի աղոթքով երեխային Աստծո խնամակալությանը հանձնեց: Կինը երեք ամիս թաքցրեց իր որդուն, բայց երբ այլևս անհնար դարձավ պահել նրան, մի տապանակ վերցրեց, ձյութով պատեց, երեխային մեջը դրեց ու Նեղոս գետի ափին եղեգների մեջ թաքցրեց: Այդ երեխայի անունը Մովսես էր: Աստված ինքն ընտրեց այս մարդուն իր ժողովրդին օգնելու համար, և այդ պատճառով նրա մոր սրտի մեջ զորավոր հավատ դրեց, թե Տերն ինքը պիտի հոգա նրա կյանքի մասին: Մովսեսի մայրն իր աղջկան ուղարկեց՝ տեսնելու, թե ինչ է պատահելու երեխային:

 ԵԼԻՑ 2:1-4