Աբրահամն ու բոլոր նրանք, ովքեր իր հետ էին, գնացին այն ճանապարհով, որ նրանց մատնանշել էր Տերը, մինչև որ հասան Բեթելի արվարձանները ու կանգ առան:
Աբրահամը շատ հարուստ էր: Նա ուներ ոսկի, արծաթ և շատ անասուններ: Նրա եղբորորդին` Ղովտը նույնպես շատ վրաններ ու մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ուներ: Որոշ ժամանակ անց նեղվածք զգացվեց, քանի որ երկուսն էլ շատ ստացվածք ունեին: Շուտով նրանց հովիվների մեջ վեճ սկսվեց: Այն ժամանակ Աբրահամը Ղովտին ասաց. «(Ծննդոց 13:8-9) իմ ու քո մեջ թող դժգոհություն չլինի, քանի որ մենք ազգականներ ենք: Ամբողջ երկիրը քո առաջ է. բաժանվիր ինձանից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»:

Ղովտը սկսեց չորս կողմի արոտավայրերը ուսումնասիրել: Նա նկատեց, որ Հորդանանի շրջակայքը շատ բարեբեր է ու ջրառատ: Իր համար այդ տեղը ընտրեց, բաժանվեց Աբրահամից ու իր վրանները տարածեց մինչև Սոդոմ քաղաք: Այս քաղաքի բնակիչները շատ չար էին ու մեղավոր Տիրոջ առաջ: Բայց Ղովտը հրապուրվեց սքանչելի արտերով, իր անասունների համար արգավանդ դաշտերով ու սկսեց ապրել անազնիվ մարդկանց շրջապատում: Այդ պատճառով շատ դժբախտություններ պատահեցին նրան: Բնակավայրը ընտրելիս Աստծո հետ չխորհրդակցեց, մի բան, որ պետք է միշտ անել, ու իր ազատ կամքով Սոդոմը ընտրեց:
Իսկ Աբրահամը բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ և այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց:
Ծննդոց 13:1-18