«Իմ փոքրիկ»-ն առաջարկում է փոքրիկի հետ ստեղծագործության ժամին պատրաստել հնդկահավ գունավոր թղթից: Գործընթացը նաև հետաքրքիր կլինի փոքրիկի համար, քանի որ թղթի վրա տպելու եք նրա ձեռքերն ու ոտքերը:
Հարկավոր է.
Շագանակագույն, կարմիր, դեղին և նարնջագույն թուղթ,

Մատիտ,
Մկրատ,
Սոսինձ:
Պատրաստման եղանակը
- Թող փոքրիկն իր ոտքը դնի շագանակագույն թղթի վրա, իսկ դուք մատիտով ընդգծեք եզրերը, ապա կտրեք այն ու առանձնացրեք:
- Հերթականությամբ փոքրիկը ձեռքերը պետք է դնի կամիր, դեղին և նարնջագույն թղթերի վրա, մատիտով ձեռքերը տպեք թղթի վրա, ապա կտրատեք:
- Ոտքերի պատկերը կրունկների մասով դրեք միմյանց վրա, ինչպես նկարում է պատկերված, և սոսնձեք: Դա կլինի թռչունի մարմինը:
- Կարմիր թղթով եռանկյունաձև կատար նկարեք և կտրեք: Այն կպցրեք համապատասխան տեղում: Նարնջագույն թղթից կտուց կտրեք և սոսնձեք համապատասխան տեղում: Սպիտակ և սև թղթերից էլ աչքեր պատրաստեք ու սոսնձեք: Նարնջագույն թղթից նաև ոտքեր պատրաստեք:
- Գույնզգույն ձեռքերից հնդկահավի համար փետուրներ ենք պատրաստում. Դրանք մատները դեպ դուրս սոսնձեք պոչի հատվածում:
Ահա և հնդկահավը պատրաստ է:
Հաճելի ժամանց:
Ըստ rebenok.com կայքի
{jathumbnail off}