Փոքր հասակում բոլորիս մտքով անկասկած անցել է աշխարհի շուրջ ճանապարհորդելու հրաշալի գաղափարը: Ի՞նչն էր ձեր ոգեշնչման աղբյուրը, ո՞վ կամ ովքե՞ր էին ձեզ քաջալերում գնալ երազանքներին ընդառաջ, կարո՞ղ եք հիշել։
Ամեն ոք միանշանակ կունենա պատասխանի իր տարբերակը, իսկ «Alfa kids academy» խնամքի ու զարգացման կենտրոնի սաներն ունեն մեկ միասնական պատասխան: Այդտեղ հաճախող փոքրիկների ոգեշնչման աղբյուրն իրենց փորձառու, գրագետ և բարեհամբույր ուսուցիչ-դաստիարակն է: Յուրաքանչյուր օր ուսուցչուհին երեխաների հետ մտովի ճանապարհ է ընկնում որևէ երկիր, ծանոթացնում բալիկներին տվյալ երկրի մշակույթին ու պատմությանը, շրջում տեսարժան վայրերով, հարցեր տալիս և բացահայտում նորանոր գաղտնիքներ։ Զվարճալի դարձնելու համար ուսուցման գործընթացը սկսում է հայտարարությամբ՝ «խնդրում եմ ամրակապվել, քանի որ ինքնաթիռը թռչում է․․․»։ Այսօր Անտարկտիդա մայրցամաք, վաղը՝ Ֆրանսիա պետություն, երրորդ օրն էլ՝ Իտալիա ու այսպես շարունակ։
Երբ երեխաներն ունեն ճանապարհորդելու համառ նպատակ և ուզում են առաջ շարժվել, ապա ցանկալի է աշխարհագրական փաստերից բացի օտար լեզուներ սովորեցնել։ «Alfa kids academy»-ում կա «Ինտերակտիվ անգլերեն» դասընթաց, որն անցկացվում է Քեմբրիջյան փորձարկված ծրագրով, հատուկ դեդակտիկ նյութերով, տեսանյութերով և գրականությամբ։ Ծրագրում ներառված է քերականություն, գրավոր ու բանավոր խոսք, ֆիլմերի դիտում, ուսուցում երաժշտության միջոցով։ Ռուսաց լեզուն հնարավոր է սովորել ոչ միայն բուն լեզուն ուսումնասիրելով, այլ նաև դպրոցական մյուս առարկաների դասերը ռուսերենով պատմելու օգնությամբ։ «Դեպի դպրոց» ծրագրին մասնակցելով էլ՝ փոքրիկները կարող են գնալ առաջին դասարան լիովին պատրաստ։ Տեսնու՞մ եք, թե որքան բազմաբովանդակ է ստացվում։
«Alfa kids academy»-ում աշխատանքը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ խնամք և զարգացում։ 1,5-6 տարեկան փոքրիկների համար առաջարկում են․
✓ Հատուկ ծրագիր, որն ընդգրկում է խաղային և ուսուցողական մեթոդով ինտելեկտուալ ունակությունների բացահայտում, էթիկայի կանոնների ուսանում, հիշողությունը վարժեցնող մեթոդիկայի գործածում, խոհարարական գործ, ընթերցանություն և այլն
✓ Էքսկուրսիաներ ու միջոցառումներ
✓ Քնի ժամ, տակդիրից հրաժարվելու գործընթաց
✓ Դայակի ծառայություն
✓ Տեղում պատրաստվող 4-անգամյա բնական սնունդ, վիտամինային ընդմիջում, սննդաբանի հետ համաձայնեցված ճաշացանկ
5 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար գործում են․
✓ Անհատական, խմբակային պարապմունքներ (լեզուներ, առարկայական ուսուցում, երգ, պար, կիթառ, յոգա և այլն)
✓ «Դեպի դպրոց» ծրագիր (տառաճանաչություն, գրաճանաչություն, թվաբանություն, անգիր սովորելու հատուկ մեթոդիկա)
✓ Դասապատրաստում 2-3 ժամ (տնային հանձնարարությունների կատարում, ամրապնդում, հավելյալ աշխատանքներ)
✓ Ամառային և ձմեռային դպրոցներ
✓ Գրադարան
Կենտրոնում զբաղվում են թե՛ փոքրիկներին կրթելով, թե՛ նրանց առողջության մասին հոգ տանելով։ Աշխատում են միայն որակավորված մասնագետներ, այդ թվում՝ մանկական բժիշկ, լոգոպեդ, հոգեբան, վարքագծի մասնագետ, խոհարար։ Կառույցում առաջնահերթ է բակային և ներքին անվտանգ տարածքի ապահովումը, էկոխաղալիքների կիրառությունը, առողջ, մաքուր սննդի օգտագործումը, օրը մարմնամարզությամբ ու ժպիտով սկսելը։
«Alfa kids academy» խնամքի ու զարգացման կենտրոնի հասցեն է՝ Անաստաս Միկոյան 2/2, հեռ․՝ 041 54 50 54։