Պատրա՞ստ է Ձեր երեխան դպրոցին. թեսթ  

Զարգացում
  1. Ունի՞ երեխան սովորելու ցանկություն:

Ինչպե՞ս պարզել: Հորինեք փոքրիկ հեքիաթ, որտեղ յուրաքանչյուր հերոս կասի՝ ցանկանու՞մ է սովորել և ինչու՞: Առաջին հերոսն ասում է՝ «Ես գնում եմ դպրոց, որովհետև ինձ մայրիկը ստիպում է: Եթե մայրիկը չստիպեր, ես չէի էլ գնա դպրոց»: Երկրորդն ասում է՝ «Ես գնում եմ դպրոց, որովհետև ինձ դուր է գալիս սովորելը»: Երրորդը՝ «Ես գնում եմ դպրոց, որովհետև այնտեղ շատ երեխաներ կան, նրանց հետ հետաքրքիր է խաղալը»: Չորրորդը՝ «Ես գնում եմ դպրոց, որպեսզի մեծ լինեմ: Երբ ես դպրոցում եմ, ինձ մեծ եմ զգում, իսկ մինչև դպրոց գնալը ես ինձ փոքր էի զգում»: Հինգերորդն ասում է՝ «Ես գնում եմ դպրոց, որովհետև պետք է սովորել: Առանց սովորելու չես կարող լավ մասնագետ դառնալ»: Հեքիաթի վեցերերդ հերոսն ասում է՝ «Ես գնում եմ դպրոց, որովհետև 10 եմ ստանում»: Այս ամենից հետո երեխային հարցրեք՝ որ հերոսի հետ է նա համաձայն:

 

  1. Կարո՞ղ է երեխան ենթարկվել ուսուցչին, շարժվել կանոններով, իր արարքները կառավարել:

Ինչպե՞ս պարզել: Կա այսպիսի խաղ՝ մի օգտագործիր «այո», «ոչ» «սև» և «սպիտակ» բառերը: Երեխային տվեք պարզ հարցեր՝ «Դու շոկոլադ սիրու՞մ ես», «Ի՞նչ գույն ունի պաղպաղակը»: Նա պետք է հարցերին պատասխանի՝ չասելով այո-ոչ, սև և սպիտակ բառերը: Հարցերի քանակը 10-ից չպետք է անցնի: Եթե երեխան կարողանում է ճիշտ պատասխանել այս հարցերին, ապա նրա ինքնատիրապետումը բարձր մակարդակի վրա է:

 

  1. Զարգացա՞ծ է երեխայի խոսքը:

Սա ամենակարևոր չափանիշներից մեկն է: Երեխան պետք է կարողանա վերապատմել իր տեսածը, լսածը (6-7 նախադասությամբ): Ինչպե՞ս պարզել: Երեխային խնդրեք նկարագրել որևէ պատկեր: Երեխայի պատմածից հետո գնահատեք նրա խոսքը՝ հոդաբաշխ նախադասություններ, հստակ բառեր և այլն:

 

  1. Երեխայի տրամաբանությունը:

Ինչպե՞ս պարզել: Երեխային խնդրեք ավարտել նախադասությունը՝ «Եթե ձմռանը կարճաթևով դուրս գաս փողոց, ապա...», «Անձրև էր եկել, ու այդ պատճառով գետինը...»: Եթե երեխան կարողանում է տրամաբանորեն ավարտել նախադասությունները, ապա հանգիստ եղեք: Այս նախադասությունների օգնությամբ կարելի է ստուգել նաև երեխայի ստեղծագործականությունը:

 

  1. Զարգացա՞ծ է երեխայի մանր մոտորիկան:

Ինչպե՞ս պարզել: Երեխային թուղթ և մատիտներ տվեք ու հետևեք նրա գործողություններին՝ ինչպես է բռնում մատիտը, ինչպես է նկարում, ներկում:

 

Այսպիսով՝ եթե երեխան հաղթահարում է վերոնշյալ խնդիրները, ապա լիովին պատրաստ է դպրոցին: Բարի երթ:

 

Աղբյուրը՝ Woman.ru