«Սիրիր երեխայիդ, ինչպիսին էլ որ նա լինի»․ 10 պատվիրան ծնողներին

Դաստիարակություն

Բժիշկ, մանկավարժ Յանուշ Կորչակը մշակել է ծնողներին ուղղված 10 պատվիրան, որոնք միշտ ակտուալ են և հոգեհարազատ։

1․ Մի՛ ակնկալիր, որ  երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես:

2․ Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:

3․ Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:

4․ Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ ինչ ցանես, այն կհնձես:

5․ Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի: Մի՛ նվաստացրու:

6․ Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

7․ Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ,  քանի դեռ  ամեն ինչ արված չէ:

8․ Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանիր և զարգացրու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ պահ տրված հոգին:

9․ Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

10․ Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է: