Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը հայրիկներին տալիս է երեք կարևոր խորհուրդ, որոնք ներկայացնում ենք ստորև.
. Մի՛ ամաչեք ցույց տալ ձեր զգացմունքները:
Երբեմն մտածում են՝ ամոթ է, որ տղամարդը ցույց տա իր հույզերը: Ընդհակառակը՝ տղամարդը պետք է հիշի, որ երեխային հարկավոր են իր սերն ու գգվանքը և առաջին հերթին փոփոխություններ կատարի հենց հուզական դաշտում: Որքան շատ նա սիրի ու գուրգուրի երեխային, այնքան ավելի մեծ ու դրական էներգիա կստանա:
. Ժամանակ անցկացրեք բալիկների հետ:
Հայրիկը կարող է օրվա ընթացքում երեխայի հետ զբաղվել թեկուզ կես ժամ: Պարզապես շփվեն, զրուցեն ու միասին մի բան դիտեն, խաղան ու կատակեն: Սա լիարժեք կդարձնի երեխայի՝ հոր մասին ունեցած պատկերացումները, իսկ հայրը կզգա իրեն ընտանիքի լիիրավ ու սիրված անդամ:
. Փորձեք մասնակցել երեխայի ուսումնական գործընթացին:
Մայրիկն ու հայրիկը պետք է երեխայի կրթադաստիարակչական հարցերին առնչվող քննարկումներ ունենան և չխուսափեն իրենց պարտականությունները կատարելուց: Չէ՞ որ դրանք հենց այն պարտականություններն են, որոնք համեմում ենք սիրով և վերածում հաճելի գործողությունների:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան