Ծնողները հաճախ են հուսահատվում և տրտմության մեջ ընկնում` երեխաներին դաստիարակելու իրենց ջանքերն ապարդյուն համարելով: Պատճառը շատ պարզ է: Վստահ ենք, որ այս նյութն ընթերցելուց հետո բոլորը կհամոզվեն, որ նույն բանը կարելի է ասել մի քանի նուրբ տարբերություներով, և խոսքն ավելի ընդունելի ու գործուն կդառնա:
Ծնողները հաճախ են հուսահատվում և տրտմության մեջ ընկնում` երեխաներին դաստիարակելու իրենց ջանքերն ապարդյուն համարելով: Պատճառը շատ պարզ է: Վստահ ենք, որ այս նյութն ընթերցելուց հետո բոլորը կհամոզվեն, որ նույն բանը կարելի է ասել մի քանի նուրբ տարբերություներով, և խոսքն ավելի ընդունելի ու գործուն կդառնա:
Ցանկացած իրավիճակում կա երեխաների հետ խոսելու և շփվելու երկու լեզու: Դրանցից մեկն օգնում է երեխային հասկանալ իր սխալները, բացթողումները, առանց վիրավորվելու և մեղքի զգացման: Օգնում է փոխել վարքը, ավելի թեթև և խաղաղ զգացումներով: Մյուս տարբերակում մենք երեխային ներշնչում ենք, որ իր արարքները կարող են պատճառ հանդիսանալ «երրորդ համաշխարհային պատերազմի» և ստիպում նրան այդ չափով մեղավոր զգալ: Կամ, ինչը որ ավելի հաճախ է լինում, երեխաներն ուղղակի հետ են շպրտում մեզ մեր խոսքերը և չեն ենթարկվում:
Երբեմն, երբ մասնագետները խորհուրդներ են տալիս, ծնողներին ավելի հաճախ թվում է, թե իրենք ճիշտ այդպես էլ վարվում են, բայց ոչինչ չի օգնում: Եկեք տեսնենք, թե ինչպես ենք սովորաբար խոսում երեխաների հետ և ինչպես պետք է խոսենք:
Ինչպե՞ս ենք մենք խոսում: |
Ինչպե՞ս է պետք խոսել: |
«Դու իսկական հիմար ես, և դեռ ես պիտի շտկեմ քո արարքների հետևանքները»: |
«Դու, իհարկե, հիմարություն ես արել, բայց ամեն ինչ դեռ կարելի է շտկել»: |
«Միևնույն է` դեռ անուշադիր ու թափթփված ես»: |
«Այս անգամ դու ավելի ուշադիր էիր, քան նախորդ դասին»: |
«Ոնց որ «колобок»-ը լինես»: |
«Մի քիչ թմփլիկությունը քեզ սազում է »: |
«Դու միշտ ուշանում ես, ե՞րբ ես վերջապես ավելի կազմակերպված դառնալու»: |
«Ես շատ անհանգստացա, ո՞ւր էիր, ինչի՞ ուշացար»: |
«Հերի'ք է աղմկես, արդեն չեմ դիմանում քո ձայնին, ինչքա՞ն կարելի է»: |
«Ես շատ հոգնած եմ: Երբ դու աղմկոտ ես խաղում, չեմ կարողանում հանգստանալ, խնդրում եմ, մի քիչ լուռ կմնա՞ս»: |
«Ես երբեք չէի մտածի, որ իմ տղան կարող է այդքան անհաջողակ լինել»: |
«Շատ եմ մտահոգվում քեզ համար, ինչո՞ւ ես նման պատմությունների մեջ ընկնում»: |
«Պառկի'ր, հոգնած կլինես, ձեր աղմկոտ հանդիպումները ես գիտեմ»: |
«Կպատմե՞ս` ոնց անցավ հանդիպումը դասընկերներիդ հետ, ի՞նչ արեցիք»: |
«Քո նմաններն ի վերջո անգրագետ են մնում»: |
«Մի անգամ ես Էլ էի դասից փախել, ոնց էր սիրտս խփում, որ մաման չիմանա հանկարծ»: |
«Եթե ինձ չես լսում, բնական է, որ պիտի նման ձախորդությունների մեջ ընկնես»: |
«Ես ուրախ եմ, որ դու պատմեցիր ինձ դրա մասին, մի բան կմտածենք»: |
|
Բարեհամբույր ինտոնացիա |
Ծնողներն ավելի հաճախ, երբ վախենում են երեխաների համար, արտահայտում են զայրույթ, այլ ոչ այն, ինչ զգում են: «Կսատկացնե´մ, եթե մի´ անգամ էլ ծառի վրա քեզ տեսնեմ»: |
«Ես սարսափելի վախեցա, երբ քեզ տեսա այդ ծառի վրա, բա՞ որ ընկնեիր, ես ի՞նչ պիտի անեի»: |
«Նման հիմարություն անելուց հետո լավ է` գետինը չես մտնում»: |
«Հասկանում եմ, որ շատ ես ամաչում արածիդ համար, մի քանի օրից բոլորը կմոռանան եղածի մասին»: |
«Աշխատիր այսպես ուշադիր լինել միշտ»: |
«Կեցցե'ս, ի~նչ լավ արեցիր, ես վստահ էի, որ դու գլուխ կհանես»: |
Երեխայի հետ ճիշտ խոսելու, այս առաջարկվող ձևերը կիրառելու համար պետք է ճանաչենք ինքներս մեզ, զարգացնենք սեփական խոսքի ու շփման հմտությունները: Դուք կնկատեք և իրավացի կլինեք, որ այս մոտեցումները կարող են օգնել բոլորի հետ շփման մեջ: Դրանք զարգացնելու և մարզելու համար ցանկալի է հաճախել ծնողավարման հմտությունների մարզման կամ շփման հմտությունների և ինքանճանաչման դասընթացների:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն
Անուշ Ալեքսանյան