Թուլություն, նյարդայնություն, քաշի փոփոխություն․ ի՞նչ այլ հետևանքներ է ունենում վահանագեղձի դիսֆունկցիան

Խնդիրներ

Ներկայացնում է «Իզմիրլյան» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանը:

Վահանաձև գեղձը տեղակայված է պարանոցի առաջային մակերեսին և, չնայած կշռում է 15-20 գրամ, շատ կարևոր ֆունկցիա է կատարում: Նրա հորմոններից թիրոքսինն ազդում է օրգանիզմի բոլոր բջիջների վրա` ապահովելով նրանց էներգետիկ փոխանակությունը, այսինքն՝ կարգավորում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության արագությունը: Այդ հորմոնի քանակի ավելցուկը բերում է նյութափոխանակության արագացման, ինչի արդյունքում լինում է օրգանիզմի դրդում. նիհարում, թուլություն, քրտնարտադրություն, դող, ջղագրգռություն: Իսկ եթե նրա քանակը պակասում է, զարգանում է հիպոթիրեոզ՝ թուլություն, շշմածություն, դանդաղկոտություն, բրադիկարդիա, գիրություն, լորձային այտուցներ և այլն: Վահանաձև գեղձից վերև տեղակայված են հարվահանաձև գեղձերը, որտեղ առաջացող կալցիտոնինն ազդում է կալցիումի և ջրաաղային փոխանակության վրա:

Վահանաձագեղձի հիվանդությունները կարող են լինել բորբոքային բնույթի՝ սուր, ենթասուր, քրոնիկական , թիրեոդիտներ, գեղձում կարող են առաջանալ ադենոմաներ` բարորակ կամ չարորակ ուռուցքներ, Բազեդովյան հիվանդությունը: էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը, բուժումն ու կանխարգելումն օգնում է խուսափել բարդություններից։

Նկատի ունենանք՝ էնդոկրին համակարգը մասնակցում է ամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ոչ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային, նյարդային և այլ համակարգերի հետ:

 

 

 

Նյութի աղբյուր՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջ

Գովազդ