Ջրազրկում երեխայի մոտ․ ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել լուծույթ

Խնդիրներ

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը։

Այս լուծույթը պատրաստվում է տնային պայմաններում այն դեպքում, երբ չկա հնարավորություն՝ ձեռք բերելու արտադրված պատրաստի լուծույթներ:

Մեկ լիտր մաքուր եռացված ջրին ավելացնում ենք 1 թեյի գդալ կերակրի աղ, 2 ճաշի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ կերակրի սոդա։ Սա հենց այնպես չենք անում։ Տվյալ բաղադրիչների օգնությամբ տնային պայմաններում ստանում ենք լուծույթ՝ օրալ ռեհիդրատացիայի համար։

Պերօրալ ռեհիդրատացիան հեղուկների կորստի լրացումն է խմելու միջոցով։ Պերօրալ ռեհիդրատացիայի միջոցները դեղամիջոցներ են (փոշիներ, հեղուկներ), որոնց բաղադրության մեջ մտնում են օրգանիզմին անհրաժեշտ նատրիում, կալիում, քլոր և այլ նյութեր՝ հատուկ քանակով և կոնցենտրացիայով հաշվարկած։ Ընդունումից առաջ փոշին լուծվում է որոշակի ծավալի ջրում։ Ստացված լուծույթը երեխան խմում է։ Երբ հնարավորություն չկա ձեռք բերել արտադրված պատրաստի լուծույթներ, առաջարկվում է կիրառել սկզբում նկարագրված մեթոդը։  

Պերօրալ ռեհիդրատացիան անհրաժեշտ է լինում արյունահոսությամբ վնասվածքների, հյուսվածքների երկարատև ճնշման, այրվածքների, ջերմային կամ արևային հարվածի, ցրտահարության, թունավորման, ալերգիկ ռեակցիաների, օձերի և միջատների խայթոցների, մարմնի ջերմաստիճանի բարձրացման, փսխումների, փորլուծության, ընդհանուր հետպատվաստումային ռեակցիաների ժամանակ։

 

 

Գովազդ