Ինչու՞ Է կոշիկների շնչող հատկությունն այդքան կարևոր

Խնամք

Փոքրիկ երեխաների քրտնազատական համակարգը զգալիորեն տարբերվում է մեծահասակների քրտնազատական համակարգից: Ավելին՝ նրանք շատ ակտիվ են, և նրանց ոտքերն օրվա ընթացքում չափազանց շատ են քրտնում:

Իսկ դա կարող է հանգեցնել ամենափոքր խնդիրներից, ինչպիսիք են՝ ոտքի բշտիկները, մինչև ամենալուրջ բարդությունների, ինչպիսին է՝ ոտքի ինֆեկցիան: Երեխայի ոտքը կարող է երկար ժամանակ խոնավության մեջ լինել՝ դարձնելով այն ավելի փափուկ և խոցելի՝ բշտիկների կամ կոշտուկների համար: Սակայն թվում է, թե դա փոքրիկ բարդություն է, բայց հենց այդ խնդիրն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների: Բակտերիաներն ի հայտ են գալիս մութ և խոնավ միջավայրում, ինչը նշանակում է, որ եթե Ձեր երեխան ունի նույնիսկ փոքրիկ բաց վերք կամ բշտիկ իր ոտքին, դա կարող է դառնալ ինֆեկցիայի պատճառ:

Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ երեխաների կոշիկներն ունենան շնչող հատկություն, որը կպաշտպանի Ձեր երեխայի ոտքն այդքան շատ քրտնելուց: Ավելին՝ երբ երեխայի ոտքին կոշիկը շատ կիպ է նստած կամ սեղմում է, դա նույնպես նպաստում է ոտքի էլ ավելի շատ քրտնելուն: Ընդհանրապես, երեխայի ոտնաթաթը կոշիկից պետք է 1-2 սմ հեռավորություն ունենա, որպեսզի ոտքն ազատ լինի և երեխան անհարմարություն չզգա: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է իմանալ երեխայի ոտքի ճիշտ չափսն ու ընտրել համապատասխան չափսի շնչող կոշիկներ:

Geox իտալական բրենդն ամբողջ աշխարհում հայտնի է իր կոշիկների ուլտրաշնչող հատկությամբ: Համաշխարհային շուկայում այն առաջատարն է իր նորարարական տեխնոլոգիաներով, որտեղ շնչող հատկությունը մշտապես առկա է:

Իսկ որո՞նք են Geox բրենդի կոշիկների այն հատկությունները, որոնք ապահովում են շնչող համակարգն ու պաշտպանում քրտնելուց:

1.Շնչող անցքերը – Geox կոշիկները պատրաստված են փոքր անցքերով կտորից, որը հաղորդում է հարմարավետություն և շնչողունակություն, ինչի շնորհիվ էլ բավարար օդափոխությունը չի թողնում, որ երեխայի ոտքերը քրտնեն:

2. Հակաբակտերիալ ներդիր – սա օգնում է նվազեցնել բակտերիայի՝ կոշիկի մեջ ներթափանցելու հավանականությունը: Այն զերծ է պահում խոնավությունից և կանխում տհաճ հոտը:

3.Ներբանի հարմարավետություն – Geox-ի կոշիկների ներբանները շատ ճկուն են, թեթև և կատարյալ հանգիստ են պահում ոտքը: Իսկ երբ երեխայի ոտքն ազատ է և հանգստության մեջ է, այն ավելի քիչ է քրտնում:

 

Իսկ որպեսզի պարզեք երեխաների ոտքի ճիշտ չափսը, Geox-ի բոլոր խանութ-սրահներում չափում են երեխայի ոտքն ու խորհուրդ տալիս համապատասխան կոշիկի չափս: Այդպես՝ Ձեր երեխայի ոտքն անհարմարության մեջ չի լինի և հետագա բարդություններից զերծ կմնա:

Եղե՛ք տեղեկացված և ընտրե՛ք այն կոշիկները, որոնք կպաշտպանեն երեխայի ոտքն ու կապահովեն հանգստությունը:

 

GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GEOXArmenia

Գովազդ